|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ նախագահի հրամանագրով հաստատվել է նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետեւյալ կազմը.
Գագիկ Հարությունյան - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)
Դավիթ Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հրայր Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարար
Գեորգի Կուտոյան - ՀՀ նախագահի օգնական
Գրիգոր Մուրադյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Գեւորգ Կոստանյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ (համաձայնությամբ)
Գագիկ Ղազինյան - «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գեւորգ Դանիելյան - «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վարդան Պողոսյան - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ):