|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Vanity Fair ամսագիրը ԱՄՆ-ում հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ամերիկացիները որ հայտնի մարդուն կցանկանային կրկին ողջ տեսնել:
Մասնակիցների 35 տոկոսը ցանկացել է ողջ տեսնել արքայադուստր Դիյանային, 14 տոկոսը` Սթիվ Ջոբսին, 11 տոկոսը` Մայքլ Ջեքսոնին եւ Ուիթնի Հյուսթոնին:
Տղամարդկանց 70 տոկոսը ասել են, որ կցանկանային, որպեսզի իրենց կանայք իրենցից ավելի երկար ապրեին, իսկ կանանց 46 տոկոսը ասել է, որ կցանկանար ամուսնուց առաջ մահանալ:
Հարցին` ինչի՞ համար չէին խնայի իրենց կյանքը, մասնակիցների 55 տոկոսը պատասխանել էր` երեխաների, 12 տոկոսը` ամուսնու կամ կնոջ, 10 տոկոսը` ծնողների կամ կրոնի, 5 տոկոսը` հայրենիքի. տեղեկացնում է Reuters-ը: