|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ կառավարությունը այս տարվա հոկտեմբերի 8-ից շրջանառության մեջ է դնում նոր 100 դոլարանոց թղթադրամ, որն ավելի պաշտպանված կլինի կեղծումներից: Հին թղթադրամները կշարունակեն շրջառության մեջ մնալ. գրում է ուկրաինական Подробности կայքը:
Նոր թղթադրամը կորցրել է իր ավանդական` կանաչ գույնը, դրանում գերակշռում են կապույտը, մոխրագույնը եւ նարնջագույնը: Ավելացվել է նաեւ կապույտ 3D գիծը, որին պատկերված են զանգ, պղնձագույն թանաքաման եւ 100 թիվը: Թղթադրամը որոշակի անկյան տակ թեքելիս թանաքամանը դառնում է կանաչ, իսկ զանգն անհետանում է: Անփոփոխ է միայն Բենջամին Ֆրանկլինի նկարը: