|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը սխալմամբ հայտարարել է Նելսոն Մանդելայի մահվան մասին. տեղեկացնում է Daily Mail-ը:
Բանն այն է, որ Բուշը սխալ լուրեր է կարդացել եւ հայտարարություն արել` ասելով. «Ես ու Բարբարան խոր ցավով տեղեկացանք ազատության համար պայքարող ամենամեծ զինվոր Մանդելայի մահվան մասին: Որպես նախագահ` ես հիացմունքով եմ հետեւել Մանդելայի աշխատանքին: Նա մարդ էր ահռելի բարոյական խիզախությամբ, ով փոխեց իր երկրի պատմության ընթացքը: Ես ու Բարբարան մեր խորին ցավակցություններն ենք հղում Մանդելայի ընտանիքին»:
Հիշեցնենք, որ Նելսոն Մանդելան իրեն արդեն լավ է զգում եւ երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: