|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
57 տարեկան հասակում մահացել է Արթիկ ՔԿՀ պետ, գնդապետ Վարդան Սարգսյանը:
Վարդան Սարգսյանը ծնվել էր 1956 թ., 1982թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը, նույն թվականից մինչեւ 1991թ. աշխատել ՀՀ ՆԳՆ ուղղիչ աշխատանքային գաղութների վարչությունում:
1991-1993թթ. իր հրամանատարությամբ գործող գումարտակը մասնակցել է Շահումյանի շրջանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Վերինշեն, Հայ-Բարիս, Կարաչինար) եւ Մարտակերտի շրջանի մարտական գործողություններին: 1994-2001թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում:
2002թ. աշխատանքի է անցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում' զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ, 2009թ-ից' «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պաշտոնը: