|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ռուսաստանը, Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառելով, խախտում է միջազգային պայմանգրերը, որոնց համաձայն՝ արգելվում է նման քանակությամբ զենք մատակարարել կոնֆլիկտային տարածաշրջաններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանը, հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական դաշնակից լինելու հանգամանքը, բազմիցս հրաժարվել է մի շարք տնտեսական համաձայնագրերից, որոնք կարող էին հսկայական օգուտ բերել մեր երկրին: «Ուրեմն նույն հիմունքով և Ռուսաստանը պիտի հրաժարվեր իր այդ տնտեսական շահից»,-ասաց բանախոսը:
Ըստ Իգիթյանի՝ մեր դիվանագետները պետք է շահարկեն Արևմուտքի հետ տնտեսական հնարավոր համագործակցության ֆակտորը, այդ դեպում արդեն Ռուսաստանը հաշվի կնստի Հայաստանի հետ, առաջարկելով ավելի արդյունավետ տնտեսական համագործակցություն:
Իսկ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, չնայած նրան, որ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում հակված է դեպի Ռուսաստանը, կարծում է, որ Հայաստանը պետք է մշակի այնպիսի ռազմավարություն, որտեղ դոմինանտ կլինեն մեր երկրի շահերը:
Բոստանջյանի այս տեսակետին հակադարձեց Իգիթյանը. խոսելով ներկա իշխանությունների դիվանագիտական կորպուսի անգործության մասին՝ ռազմավարական նշանակության այս խնդիրներին լուծման ուղղությամբ և հավելեց, որ իշխանության դիվանագետները զբաղված են միայն մարտի 1-ի դեպքերը տարբեր միջազգային ատյաններում արդարացնելով: