|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայում` Ալտայի փողոցում գտնվող ռեստորանում ոստիկանները հատուկ գործողության արդյունքում բերման են ենթարկել են մոտ 55 մարդու, որոնք բոլորն էլ օտարերկրացիներ են: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունը: Բերման եռնթարկվածները Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի, Թուրքիայի քաղաքացիներ են: Ռեստորանի կայանատեղիում գտնված մի քանի մեքենաներում զենքեր են հայտնաբերվել:
Հատուկ գործողությունն իրականացվել է ուրբաթ օրը եւ մինչ օրս գաղտնի պահվել: Գործողության պատճառները, ձերբակալվածների կոնկրետ քանակը` ըստ ազգության, հայտնի չեն: