|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվում են գեղարվեստական ձևավորումներով: Կանաչապատման և ծաղկապատման աշխատանքներին զուգահեռ` հատուկ ուշադրություն է դարձվում նաև գեղարվեստական լուծումներին:
Քաղաքապեարանից հայտնում են, որ սյս տարի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքներում, այգիներում ու պուրակներում, նաև որոշ բակային տարածքներում քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերով նախատեսված է ստեղծել շուրջ 90 կոմպոզիցիա: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է:
Կանաչապատման գեղարվեստական ձևավորումները տեղադրելիս հաշվի է առնվում նաև տարածքի գործառնական նշանակությունը: Նախատեսվում է հետագայում ավելացնել դրանց թիվը:
Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարի կանաչապատման գեղարվեստական կոմպոզիցիաները մայրաքաղաքում 30-ն էին: