|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա օրերս անց են կացվել մասնագիտական և ուսումնամեթոդական հավաքներ, որոնց մասնակցում էին հանրակրթական և մասնագիտացված ուսումնական հաստատությունների զինղեկները:
Հավաքների ընթացքում մեկ անգամ ևս հստակեցվել են նախնական զինվորական պատրաստությանը ներկայացվող պահանջներն ու խնդիրները, շոշափվել են հայ ռազմարվեստի պատմության, քաղաքացիական պաշտպանության հարցեր, անց են կացվել տարբեր պարապմունքներ: Հավաքների ընթացքում զինղեկները հանձնել են նաև մասնագիտական ստուգարքներ:
Հավաքների մասնակիցներին հանդիպել են նաև ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ Արմեն Ղահրամանյանն ու Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ովքեր, կարևորելով զինղեկների դերը նախնական զինվորական պատրաստության առարկայի ուսուցման գործում, ընդգծել են այսօրինակ հավաքների նշանակությունը ինչպես մասնագիտական, այնպես էլ տարբեր ոլորտներում զինվորական ղեկավարների դերակատարման բարձրացման առումով:
Հավաքների վերջում՝ արդյունքների ամփոփման ժամանակ, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինղեկները Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարների հրամաններով պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով: