|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանում ոստիկանները ձերբակալել են 1800 օտարերկրացու. հաղորդում է Интерфакс-ը:
Նրանցից 240-ի դեպքում արձանագրվել է ՌԴ-ում բնակության պայմանների վերաբերյալ հոդվածի խախտում: Չի բացառվում, որ շուրջ 68 քրգործ հարուցվի` փաստաթղթերի կեղծման և անօրինական կերպով ներգաղթելու համար: Ոստիկանությունը ստուգումներն անցակցրել է շինհրապարակներում և գյուղատնտեսական ապրանքների շուկաներում:
Զանգվածային այս ստուգումները սկսվել են հուլիսի 27-ից հետո, երբ մոսկովյան շուկայում դաղստանցի ներգաղթյալը հարվածել էր ոստիկանի: Այդ միջադեպից հետո ստուգումների արդյունքում ձերբակալվել էր շուրջ հազար մարդ: