|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դամասկոսում այսօր գնդակոծվել է Ալ Մալքի շրջանը, որը գտնվում է նախագահական պալատի անմիջական մոտակայքում:
ИТАР-ТАСС-ը, վկայակոչելով «Ալ Արաբիա»-ն, հայտնում է, որ սիրիական զինված ընդդիմության դաշտային հրամանատարներից մեկը հայտարարել է, թե հարձակում է եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավտոշարասյան վրա, սակայն այդ տեղեկությունը դեռեւս չի հաստատվել: Սիրիական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որոնցից երեւում է, որ Ասադը Դամասկոսի մզկիթներից մեկում է եւ աղոթում է մահմեդական Իդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ, որը նշվում է այսօր` որպես պահքի Ռամադան ամսվա ավարտ: