|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թայվանի պաշտպանության նոր նախարար Էնդրյու Յանը հրաժարական է տվել մեկ շաբաթ պաշտոնավարելոց հետո: Պատճառն այն է, որ Յանին գրագողության մեջ են մեղադրել. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով BBC News-ը:
Օգոստոսի 6-ին Յանը խոստովանել է իր սխալը և հրաժարականի մասին հայտարարել: Նրա խոսքերով` ինքը չի կարող այլևս զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ վարկաբեկել է երկրի ղեկավարությանն ու բանակը:
Քաղաքական գործչին մեղադրել են այն բանում, որ նրա` 2007-ին լույս տեսած գրքում այլ հեղինակների գործերից մեջբերումներ են պարունակվում, որոնք ձևակերպված չեն որպես օտար տեքստ: