|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքները պարզում են խորհրդային եղանակներով, այսինքն` այդ գործառույթն իրականացնում են ոչ թե փորձագետները, ինչը 20 տարուց ավելի է կիրառվում է եվրոպական երկրներում, այլ քննիչները:
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով` այս հանգամանքը հանգեցնում է նրան, որ բազմաթիվ անմեղ քաղաքացիներ պատասխանատվություն են կրում իրենց չգործած հանցանքի համար:
Ն. Բաղդադասարյանի խոսքով` դատական պրակտիկայում ՃՏՊ-ի գործերի բազմաթիվ օրինակներ կան, երբ դատավորները, հիմնվելով տուժողների ցուցմունքների վրա, սխալ վճիռներ են կայացրել:
Փաստաբանը ներկայացրեց վերջերս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված նմանօրինակ մի վճռի նախապատմություն:
Ըստ նրա` նույն դատարանի երիտասարդ դատավոր Վաղինակ Մկրտչյանն իր վստահորդի` Մկրտիչ Դանիելյանի նկատմամբ կայացրել է ակնհայտ անարդարացի դատավճիռ` դատապարտելով 7 տարվա ազատազրկման: Ավելին` քրեական գործի քննության ընթացքում դատավորն անգամ հերքել է Նյուտոնի 1-ին օրենքը:
ՃՏՊ-ին առնչվող յուրօրինակ քրեական գործի, քննչական մարմնի և դատավարական սխալների մասին yerkir.am-ի տեսանյութում պատմում են ամբաստանյալի աթոռին հայտնված Մկրտիչ Դանիելյանը և նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: