|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերին Ադրբեջանում կանցկացվեն նախագահական ընտրություններ:
«Ալիեւի վարչակազմը արդեն վաղուց փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ հաշվեհարդար չի տեսնում իր հակառակորդների հետ, չի փակում ԶԼՄ-ների բերանը եւ չի կեղծում ընտրությունները: Ժամանակն է, որ նա գործով ապացուցի դա»,- Turan գործակալության հետ զրույցում ասել է ներկայանալ չցանկացած ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ: Ըստ նրա` Վաշինգտոնը չի ողջունում Ալիեւի հետագա պաշտոնավարումը, սակայն պաշտոնապես ոչ մի թեկնածուի չի աջակցում:
Իսկ թե ինչ սպասումներ կան ընտրություններից, հնարավո՞ր են ժողովրդավարական փոփոխություններ, Turan-ի հետ զրուցել է վերլուծաբան Կարլ Ռադերը: Ըստ նրա` ոչ մի երաշխիք չկա, որ Ռուստամ Իբրահիմբեկովը` Ալիեւի հիմնական հակառակորդը, կգրանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: «Իբրահիմբեկովը չի բացառել, որ Բաքու ժամանելուն պես կարող է ձերբակալվել, սակայն կասկածում եմ, որ կառավարությունն այդքան ցածրանա»,- ասել է նա:
Ռադերը չի բացառում միջազգային բողոքները, եթե Իբրահիմբեկովի նկատմամբ ճնշումներ լինեն: