|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի ակտիվիստներն արդեն չորրորդ օրն է, ինչ շարունակում են նստացույցը Երևանի քաղաքապետարանի առջեւ:
Այս պահի դրությամբ` քաղաքապետարանի հարակից խոտածածկ տարածքը ոռոգող ջրերը, որոնք միացնում էին նստացույցի ընթացքին խանգարելու համար, անջատված են: Սակայն, ակտիվիստների խոսքերով, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրենց հայտնել է, որ շուտով ոռոգման համակարգը դարձյալ միացվելու է: Ըստ ակտիվիստների` տարօրինակորեն մեծացել է նաեւ խոտածածկ տարածքի հնձման աշխատանքների պարբերականությունը. եթե նախկինում դրանք կատարվում էին մի քանի օրը մեկ անգամ, այժմ միտումնավոր` օրական երկու անգամ:
Չնայած այդ ամենին` ակտիվիստները շարունակելու են նստացույցը մինչև իրենց պահանջների բավարարումը: Ըստ նրանց` իրենք մերժել են հանձնաժողով կազմելու առաջարկները ու չեն պատրաստվում կլոր սեղանի շուրջ նստել հանցագործ պաշտոնակատարների հետ: