|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից:
Որակավորման երկրորդ փուլում գյումրեցիները չկարողացան հաղթահարել Սերբիայի չեմպիոն «Պարտիզան»-ի արգելքը:
Թիմերի միջև պատասխան խաղում գոլեր չգրանցվեցին: Բելգրադցիներին հաջորդ փուլի ուղեգիր նվաճել օգնեց Գյումրիում խփած միակ գոլը:
Հիշեցնենք, որ Գյումրիում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1:
Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեից «Պարտիզան»-ը խաղում էր 10 հոգով: Հեռացվել էր պաշտպան Վլադիմիր Վոլկովը, սակայն դա էլ չօգնեց գյումրեցիներին: