|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ես մեռա ձեզ` բոլոր ժուռնալիստներիդ խնդրելով, որ ոչ մի բան չեմ հասկանում գներից, ֆինանսներից, տրանսպորտից, դրա համար կան հանձնաժողովներ, մասնագետներ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, երբ փորձեցինք պարզել նրա տեսակետը տրանսպորտի թանկացման վերաբերյալ:
Իգիթյանը նշեց, որ ինքը քաղաքապետարանում միայն մշակութային եւ ճարտարապետության խնդիրներով է զբաղվում. «Այդ ոլորտների հետ կապված` ուզում եք գիշերվա 4-ին զանգ տվեք, խոսենք»:
Մեր դիտարկմանը, թե որպես արվեստագետ ենք ցանկանում նրա դիրոքորոշումն իմանալ, Իգիթյանը պատասխանեց. «Արվեստագետի կարծիքն ինչի՞դ է պետք, եւ հետո` ես փողոցային միտինգներով չեմ զբաղվում ու չեմ մասնակցում»:
Հարցին, թե, վերջիվերջո, ի՞նչ է կարծում` արդյո՞ք թանկացումը տեղին էր, Իգիթյանը պատասխանեց. «Եթե հնարավոր է, իհարկե, կողմ եմ, որ էժան լինի»: