|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գիծը» ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու առջեւ տեղի է ունեցել միջադեպ. «Արարատ» երիտասարդաց միության անդամները, Վահրամ բարեշնորհ սարկավագ Կարապետյանի մասնակցությամբ, փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի առջեւ ակցիա կազմակերպել` ի պաշտպանություն տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, սակայն խոչընդոտվել է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:
ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել է, որ իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, սակայն Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել ու պատռել է իր հագուստը:
Վահրամ սարկավագի խոսքերով` իրենք դիմել են տեղում գտնվող ոստիկաններին, սական նրանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել:
Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը դիմում է ներկայացրել ՄԻ պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ: Պաշտպանի արձագանքը կլինի առաջիկա օրերին:
![]() |
![]() |
![]() |
![]() |