|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 18-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել էր Դսեղ: Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը տեղեկացրել էր նախարարին, որ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող քառակողմ հուշաքարը 18 աստիճանով թեքվել է իր առանցքից:
Yerkir.am-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել ՀՀ մշակույթի նախարարությունը հուշակոթողի վերականգնման համար:
Մեր հարցմանն ի պատասխան` նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից նշեցին, որ նախարարը հանձնարարել է իրականացնել հուշակոթողի վերականգնման եւ գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որոնք կֆինանսավորվեն պետական բյուջեի «Հուշարձանների հրատապ ուսումնասիրում, ամրակայում, վերականգնում» կետի համաձայն:
Տեղում ուսումնասիրություններ կատարելու եւ գործընթացը կազմակերպելու նպատակով Դսեղ են գործուղվել համապատասխան մասնագետներ: