|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն 10 օր է, ինչ թանկացել է գազը, բայց դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է կառավարությունը կատարելու խոստումը` սուբսիդավորելու 30 տոկոսը: Նախորդ շաբաթ` կառավարության նիստից հետո, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի: Նախարարի մատնանշած մի քանի օրն էլ անցան, բայց ձայն չկա:
Այսօր կառավարության նիստից հետո Yerkir.am-ի թղթակիցը Մովսիսյանից կրկին հետաքրքրվեց` ի՞նչ եղավ սուբսիդավորման հարցը: «Շուտով»,- շտապեց ասել նախարարն ու արագ-արագ հեռացավ:
Դիտարկմանը, թե անցած կառավարության նիստի ժամանակ վստահեցնում էր, որ մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի, նախարարը որեւէ բառով չարձագանքեց:
Ուշագրավ է, որ ժամանակին նախարարը նույն պահվածքն էր ցուցաբերում գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ հնչած հարցերը լսելիս, իսկ անակնկալն իրեն ուշացնել չտվեց: Այն համառ ջանքերը, որոնցով թաքցնում են, թե ինչպես է կառավարությունը սուբսիսադավորելու 30 տոկոսը, մտածելու եւ անհանգստանալու տեղիք են տալիս արդեն: