|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 1 մլն դոլար է պահանջում օտարերկրյա հրատարակություններից իր հետ հարցազրույցի համար. հայտնում է Голос России-ն` վկայակոչելով հարավակորեական ԶԼՄ-ներ:
ԿԺԴՀ վարչակազմը Կորեական պատերազմի ավարտի 60-ամյակի կապակցությամբ հուլիսի 27-ին կազմակերպվելիք տոնակատարությանը բազմաթիվ օտարերկրյա լրագրողների է հրավիրել, այդ թվում` Associated Press-ի եւ BBC-ի: Նրանց ուղարկված հրավերում ասվում է, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է 1 մլն դոլարի դիմաց հարցազրույց տալ: Ենթադրվում է, որ առաջնորդը կարող է թույլ տալ, որ իրեն մի քանի «սուր» հարց տան: Առայժմ հայտնի չէ` որեւէ լրատվամիջոց ընդունե՞լ է այդ առաջարկը: