|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հուլիսի 17-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2013/2014 թթ. խաղարկության երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը Գյումրիի «Շիրակ»-ի և Բելգրադի «Պարտիզան»-ի միջև:
Թեեւ գյումրեցիներն ունեին բազմաթիվ գոլային պահեր, առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց: Երկրորդ խաղակեսի հենց սկզբում «Շիրակ»-ը Դավիթ Հակոբյանի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպման վերջին րոպեին «Պարտիզան»-ին, այդուհանդերձ, հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին Բելգրադում: