|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանում ռասայական հողի վրա բռնությունները շարունակում են ավելանալ. ասվում է «Այլատյացության եւ արմատական ազգայնականության մասին» զեկույցում, որը պատրաստել է ռուսաստանյան «Սովա» տեղեկատվական վերլուծական կենտրոնը:
Ըստ newsland.com-ի` զեկույցում նշվում է, որ տարվա սկզբից արդեն տուժել է 82 մարդ, 6-ը զոհվել են: Չեն դադարում հարձակումները Միջին Ասիայից եւ Կովկասից Ռուսաստան ներգաղթյալների վրա, սակայն այդ կատեգորիայի մարդկանց շրջանում էլ հենց տեղեկություններ հավաքելն ամենաբարդն է. մարդիկ վախենում են դիմել ոստիկանություն: Հաճախակի են դարձել դեպքերը, երբ դիմակավոր երիտասարդներ զենքով ներխուժում են անլեգալ միգրանտների կացարանները. ասվում է զեկույցում:
«Դա հրեշավոր է, դրանք փորձեր են` փոխարինել իրավապահ մարմիններին, սակայն ավելի տհաճ է, որ դա աջակցություն է գտնում հասարակության շրջանում, սյուժեն կիրառվում է ԶԼՄ-ներում»,- ասում է զեկույցի համահեղինակ Վերա Ալպերովիչը:
Ըստ զեկույցի` ատելության հողի վրա ամենաշատ հարձակումները եղել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վորոնեժում: