|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հիանալի հանդես եկավ Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտված Համաշխարհային ունիվերսիադայի շախմատի մրցաշարում` նվաճելով արծաթե մեդալ. հայտնում է armchess.am-ը:
Անդրիասյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեին եւս ութ գրոսմայստերներ: Լրացուցիչ գործակիցներով Անդրիասյանը եւ ֆիլիպինցի Վեսլի Սոն բաժանեցին 1-2-րդ տեղերը:
Ունիվերսիադայի հաղթողին որոշելու համար այս երկու շախմատիստների միջեւ անցկացվեց «մահվան պարտիա»: Հաջողությունն ուղեկցեց Սոյին, իսկ Անդրիասյանը հռչակվեց ունիվերսիադայի փոխչեմպիոն: