|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանական պետական նավթային ընկերության աշխատակցուհիները դժգոհում են ղեկավարության կողմից սեռական ոտնձգությունների դեմ: Այդ մասին virtualaz.org կայքին հայտնել է նավթարդյունահանողների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Միրվարի Ղահրամանլըն:
«Բողոքներում ասվում է, որ ընկերության պատասխանատու աշխատակիցների մեծ մասը սիրուհիներ ունի, որոնք արտոնություններից են օգտվում: Իսկ կանայք, ովքեր փորձում են խուսափել որոշ ղեկավարների սեռական ոտնձգություններից, ճնշումների են ենթարկվում»,- ասել է նա` չմանրամասնելով, թե քանի դիմում-բողոք են ստացել ընկերության աշխատակցուհիներից, նշելով, սակայն, որ շատացել են սեռական խտրականության դրսեւորումները: