|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում` վթարային ու կիսաքանդ տանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Երանոսյանը ծնողների մահից հետո ապրում է միայնակ: Վարդանի սիրելի զբաղմունքը քանդակագործությունն է: Թեև նրան այդպես էլ չի հաջողվում իրականացնել իր երազանքը, այն է` վաճառել իր աշխատանքները, սակայն չի հուսահատվում ու շարունակում է քանդակել: Նրա կիսաքանդ տունն այնքան խոնավ է, որ անգամ հեռուստացույցն է շարքից դուրս եկել, և նա աշխարհի անցուդարձին հետևում է` ռադիո լսելով:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը հաշմանդամություն ունեցող գյումրեցի երիտասարդի դժվար ապրելակերպի մասին է: