|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գերմանական ակումբ:
«Մենք վաղուց էինք նրան հետևում: Նա հրաշալի խաղացող է: Հենրիխը հիանալի է խաղում հարձակման գծում, արագ է շարժվում դեպի դարպասը: Դա բազմիցս ապացուցվել է միջազգային հանդիպումներում: Այժմ նա պատրաստ է հաջորդ քայլին: Մխիթարյանն ապացուցեց, որ պատրաստ է խաղալ մեր ակումբում: Այդ պատճառով էլ ես վստահ էի, որ հենց նա էլ մեզ անհրաժեշտ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում sports.ru-ն: