|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Բաղդադում քաղցկեղից մահացել է Իրաքի անվտանգության ծառայության նախկին ղեկավար, երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի խորթ եղբայրը` Սաբավի Իբրահիմ ալ Հասանը. տեղեկացնում է Associated Press-ը:
Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո ալ Հասանը փախել էր Սիրիա, սակայն 2005-ի փետրվարին սիրիական իշխանությունները ձերբակալել էին նրան ու հանձնել Իրաքին: Հայրենիքում ալ Հասանին դատապարտել էին մահապատժի` նրան մեղադրելով զանգվածային սպանությունների մասնակից լինելու մեջ: