|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 1-ին` ժամը 10.00-ին, Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղապետից ՀՀ ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատացում:
Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն` գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Վարկածներից մեկի համաձայն` թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:
ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն` թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում: