|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բրազիլիայի հյուսիս-արևելքում տեղակայված Ֆորտալեզա քաղաքում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով BBC News-ը: Բախումների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 90 մարդ:
Բախումները տեղի են ունեցել Կոնֆեդերացիաների գավաթի հերթական խաղի` Իսպանիա-Իտալիա հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ: Մարզադաշտ է փորձել ներխուժել մոտ 5 հազար ցուցարար:
Հիշեցնենք, որ ցույցերը Բրազիլիայում չեն դադարում արդեն մի քանի շաբաթ: Ցուցարարները բողոքում են աղքատության, կոռուպցիայի, ամենաթողության դեմ: