Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ում հակասությունները խորանում են ծերերի ու երիտասարդների միջև: Արդեն իրար մեղադրում են հանրային հարթակներում միմյանց դեմ աշխատելու, իրար դեմ պատվերներ իջեցնելու մեջ: Հիմա էլ հակասությունը ծագել է Էդուարդ Շարմազանովի շուրջ, որի դեմ «Ես զզվում եմ Շարմազանովից» ֆեյսբուքյան շարժումը ևս վերագրում են մյուս թևին և կարծում են, որ դա սկիզբ է առել այն պահից, երբ պարզվել է, որ Շարմազանովը մեկնելու է Հունաստան՝ մասնակցելու իշխող կուսակցության համագումարին և ներկայացնելու է ՀՀԿ-ն:
Քանի որ այցը ոչ թե խորհրդարանական, այլ կուսակցական գծով է եղել' ՀՀԿ արտաքին կապերի, այսինքն՝ Աշոտյանի կողմից կազմակերպված, այցի մասին ԱԺ ղեկավարությունը, ի դեմս Հովիկ Արգամիչի, տեղյակ չի եղել: Ըստ երիտթևի՝ տեղեկանալուց հետո էլ սկսվել են վերջին գործընթացները»: