|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 3-օրյա այցով գտնվում էր Հորդանանում:
Նախարարը տեղեկացնում է, որ շնորհիվ Ամմանում ստորագրված պայմանագրի` հայ ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակել Հորդանանում` «Արաբագիտություն», «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն» և մի շարք այլ մասնագիտություններով:
«Ժամանակը շատ սուղ է: Թեպետ ԿԳՆ-ն դեռ պաշտոնական մրցույթ կհայտարարի (խնդրում եմ հետևել մեր կայքէջին), սակայն ուզում եմ օր առաջ ձեզ տեղեկացնել, որպեսզի ցանկացողները վաղօրոք կողմնորոշվեն: Մի կորցրեք Հայաստանի համար այս կարևոր մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորությունը»,- ասում է նախարարը եւ հավելում, որ խոսքը գնում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մասին: