|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Փյունիկ»-ի ավագ Դավիթ Մանոյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպայի լիգայի վիճակահանության արդյունքը:
«Թիմին դեռ ծանոթ չենք, բայց, ամեն դեպքում, պետք է լավ պատրաստվել այս խաղերին ու հաղթանակներով սկսել մրցաշարը: Չեմ կարծում, որ «Տետեքս»-ը կարող է բարդ մրցակից կոչվել: Սակայն ժամանակակից ֆուտբոլում միշտ չէ, որ թիմի կարգն ապահովում է արդյունքը: Ցանկացած խաղի պետք է առավելագույնս տրամադրվել ու պատրաստվել»,- ասել է Մանոյանը:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ը հյուրընկալվելու է Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքսի»-ն: