|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ «Հետք»-ին ու տեղեկացրել, որ ինքն է գրանցել մեծ սկանդալ բարձրացրած օֆշորային ընեկերությունը` առանց վարչապետի եւ արքեպիսկոպոսի գիտության:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ աղմուկ հանած այս պատմությունից հետո Սուքիասյանի գրած «ինքնախոստովանական» նամակին: «Ես մի բան կարող եմ միայն ասել` պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել: Անկեղծ ասած` ես մտածում էի, որ իրենք կփորձեն սկանդալը կարգավորել ոչ այդքան պրիմիտիվ տարբերակով եւ այդքան պրիմիտիվ ճանապարհով, բայց դե իրենց գործն է»,- հայտարարեց պատգամավորը: