|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հետաքննություն է սկսել ստամբուլցի որոշ բժիշկների «չարտոնված» գործունեության կապակցությամբ, որոնք Գեզի այգում ժամանակավոր բուժկետ են բացել եւ օգնում են ոստիկանների ձեռքից տուժածներին. գրում է Hurriyet-ը:
Կառավարությունը քաղաքի Բժշկական պալատից պահանջել է բացատրել, թե ինչ հիմունքներով է բացվել բուժկետը, եւ ինչու է դա արվել առանց առողջապահության նախարարության թույլտվության: Նաեւ պահանջել են նշել կամավոր բժիշկների անուններն ու պաշտոնները: Միաժամանակ, նախարարության պաշտոնյաները ցանկանում են բուժկետի գործունեության մասին լիարժեք զեկույց ունենալ` քանի հոգի է դիմել, նրանց անունները, վերքերի բնույթը եւ այլն:
Ստամբուլի Բժշկական պալատն այդ պահանջները «անհեթեթություն» է որակել եւ բողոքել նախարարության հետաքննության դեմ: Բժիշկները հայտարարել են, որ նախարարությունը ցանկանում է իրենց մեղադրել առանց թույլտվության Հիպոկրատի երդումը կատարելու մեջ: «Մենք բժիշկներ ենք, մեզ հարկավոր չէ ինչ-որ թույլտվություն` հիվանդին օգնություն ցուցաբերելու համար: Երբ տեսնում ենք տառապող մարդու, պարտավոր ենք անմիջապես օգնել նրան»,- հայտարարել է պրոֆեսոր Թաներ Գերենը, ով Գեզիի բուժկետի կամավորներից է: