|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անբարեխիղճ մրցակցության համար երեկ տուգանվել է «Ռոբերտո» հագուստի և կոշիկների խանութների ցանցը, ընդ որում պատժվել է առավելագույն' իր նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Նման որոշում է կայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
«Նման բան շուկայում շատ է պատահում, դրա համար հանձնաժողովը որոշել է խիստ մոտեցում ցուցաբերել, որպեսզի մյուսների համար դաս լինի»,- թերթին ասել է հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանը:
Անբարեխիղճ մրցակցությունը դրսևորվել է խանութի կողմից հայտարարված զեղչերով: Բանն այն է, որ «Ռոբերտո» խանութը հայտարարել է 50 տոկոսի զեղչ, սակայն այն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանել, և ոչ բոլոր ապրանքատեսակներն են զեղչված եղել: Իսկ թե ինչքան տուգանքի է ենթարկվել խանութը, խոսնակը չի մանրամասնել: