|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան - Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, և՛ Աթենքի փողոցը: Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա հատվածն է, որտեղ ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները:
Երթևեկը Լենինգրադյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան: Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը, որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: