|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեց բռնցքամարտիկի մամլո խոսնակը` Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Նա աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
Արթուր Աբրահամը հաղթանակի է տրամադրված. «Ամենօրյա մարզումների մեջ եմ, պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա ինձ համար կարեւոր է, իմ մարտարվեստի երկրպագուները ինձանից հաղթանակ են ակնկալում»,- հայտնել է բռնցքամարտիկը: