|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունիսի 10-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հունիսի 11-ին կայանալիք 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության` Դանիա-Հայաստան ընտրական հանդիպմանը. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Պատասխանելով Հայաստանի և Դանիայի ԶԼՄ-ի ներկայացուցիների հարցերին՝ Վարդան Մինասյանը մասնավորապես նշել է, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն արդեն անցյալ է, և պարզապես պետք է վերլուծություններ անել այդ խաղից: Մարզիչն ընդգծել է, որ տղաները պատրաստ են հանդիպմանը` ավելացնելով, որ, Մալթայի հավաքականի հետ հանդիպման համեմատ, մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ:
«Դանիայի հավաքականն ուժեղ մրցակից է, սակայն այս հանդիպման ընթացքում ճնշումը և պատասխանատվությունը ավելի շատ կլինեն տանտերերի վրա, եթե հաշվի առնենք թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում», - եզրափակել է Վարդան Մինասյանը: