|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ փուլը։
Առաջին փուլը հաղթահարել է 9 թավջութակահար՝ Կոտսիոլիս Գիորգոս (Հունաստան), Լոմակով Գեորգի (Ուկրաինա), Նավասարդյան Միքայել (Հայաստան), Իոնիցա Անդրեյ (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրա (Ռուսաստան), Մորոզովա Աննա (Ռուսաստան), Խաչատրյան Գայանե (Հայաստան), Սուշենկո Ելիզավետա (Ռուսաստան), Աթայան Հակոբ (Հայաստան)։
Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ փուլի հաղթողների անունները պարզ կդառնան հունիսի 11-ին։ Մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 13-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հունիսի 14-ին կանցկացվի մրցույթի գալա համերգը, տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխությունը։
Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նշում է, որ բոլոր մասնակիցներն էլ լավ պատրաստված են, և թեժ պայքար է ընթանում մրցանակային տեղերի համար։
Մրցույթի երկրորդ փուլ անցած թավջութակահար, Հունասատանը ներկայացնող Գիորգոս Կոտսիոլիսը տեղեկացրեց, որ սա իր երկրորդ մրցույթն է, թավջութակ նվագում է 6 տարեկանից, մի քանի ամիս է՝ պատրաստվում է մրցույթին և հույս ունի՝ իր բոլոր ելույթները հաջող կանցնեն։