|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սյունիքի՝ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմումը կառավարություն ներկայացրել է այսօր առավոտյան: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ կառավարությունից:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիսատում արտահերթ կարգով օրակարգ մտցվեց Սյունիքի մարզպետին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատելու հարցը: Քանի որ կառավարության նիստում այլ մեկնաբանություններ չեղան, տպավորություն էր ստեղծվել, որ խոսքը լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Սուրեն Խաչատրյանի հունիսի 3-ի հակասահմանադրական հայտարարության մասին է, որում մարզպետն ասում է. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: