|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը տեղեկություններ հայտնեց Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպի հետեւանքով վիրավորված ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակի մասին:
Հոսպիտալի պետի խոսքերով` Հրաչյա Սարգսյանը տեղափոխվել է բաժին, արդեն բավականին արագ վերականգնվում է:
«Բավականին լուրջ աշխատանք ենք կատարել. արագ վերականգնվում է, շփվում է այնպես, ինչպես իրար հետ ենք շփվում: Այսօրվա վիճակում քննարկել ենք նրա համար Կարմիր խաչի հետ համագործակցելու եւ նրան Կարմիր խաչ տեղափոխելու մասին` զուտ վերականգնողական նկատառումներից ելնելով: Նա այլեւս բուժման կարիք չունի, զուտ վերականգնողական խնդիրներ կան»,- պատմեց Ա. Ասատուրյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ Հրաչյա Սարգսյանը վերականգնվելուց հետո այլեւս ի վիճակի չի լինի շարունակել զինվորական ծառայությունը:
Հիշեցնենք, որ միջադեպի հետեւանքով զոհվել էր ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված ԼյուքսՍտեփանյանը եւ ծանր վիրավորվել էր ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված ՀրաչյաՍարգսյանը: