|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«...Դատելով դատախազությանը վարչապետի հասցեագրած դիմումի բովանդակությունից՝ շուտով կհայտնվի Հայաստանի մի քաղաքացի, ով կխոստովանի, որ օգտագործել է վարչապետի բարձր անունը՝ աստղաբաշխական գումարներ աշխատելու համար:
Միայն պարզ չէ՝ այդ քաղաքացին ինչպե՞ս է հիմնավորելու, թե ինչո՞ւ որոշեց օֆշորային գոտում ֆիրմա բացել հենց վարչապետի անունով և ի՞նչ հանգամանքներում է ծանոթ նույն այդ ֆիրմայի մյուս ոչ անհայտ բաժնետերերի՝ Նավասարդ սրբազանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ:
Թեև չեմ բացառում, որ առաջիկա օրերին Սրբազանն ու գործարարն էլ փորձեն պարզել, թե ովքե՞ր են օգտագործել իրենց անունները:
Վերջում պարզվելու է, որ օֆշորային հարստությանն իրականում տիրապետում են սահմանամերձ հեռավոր գյուղի անասնապահներ Ղազարոսը, Մարտիրոսը և Պետրոսը, ովքեր էլ չարամտորեն օգտագործել են վերը նշված հարգարժան մարդկանց անունները» :