|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել երկրի հյուսիսային լեռներում. տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը: Նախագահը եւ նրան ուղեկցող պաշտոնյաները չեն տուժել:
Ահմադինեժադը մեկնում էր Մազենդարան նահանգ, որտեղ բացվել էր Իրանի ամենաերկար թունելը: Ըստ գործակալության` թունելի բացման արարողությունը չի հետաձգվել, իսկ հետդարձի ճանապարհը նախագահն անցել է ավտոմեքենայով. ուղղաթիռը մնացել է վթարի վայրում, որտեղ այն վերանորոգում են: