| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հայտարարեց, որ պատգամավորների պահպանման համար ծախսվել է 2 մլրդ 723 մլն դրամ: Նշենք, որ «պատգամավորների պահպանում» ձեւակերպումն օգտագործվել էր նաեւ անցած պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ինչը դուր չէր եկել որոշ պատգամավորների, եւ նրանք պահանջել էին ուղղել ձեւակերպումը:
Այսօր, երբ Դումանյանը հերթական անգամ օգտագործեց այդ ձեւակերպումը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ անցած անգամ Ջանջուղազյանը խոստացել էր փոխել այն: «Մեզ չեք պահպանում, մեզ աշխատավարձ եք տալիս, ԱԺ աշխատակազմի կողմից մեզ պահպանելն անիմաստ է: Եթե պետական պահպանության ծառայություն լիներ, կարող էինք խոսել պաշտպանության մասին, բայց ԱԺ պատգամավորին պահպանելը ո՞րն է»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
Իր հերթին, ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ծրագրի անվանումն է այդպես: