|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունական ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս» կուսակցության ներկայացուցիչների ջահերով երթ են կազմակերպել` ի հիշատակ Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի անկման. տեղեկացնում է РИА Новости-ն:
Երեկ երեկոյան Աթենքի Միտրոպոլիս հրապարակում հավաքվել է մի քանի հազար մարդ` հարգելու համար Պոլսի պաշտպանական մարտերում զոհված բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին Պալեոլոգի հիշատակը: Ելույթ ունեցողները, այդ թվում` հունական խորհրդարանի պատգամավորներ, «ազգային դիմադրության» կոչ են արել` պահանջելով երկիրն ազատել միգրանտներից: Նրանք Հունաստանի ներկայիս վիճակը համեմատել են Կոստանդնուպոլսի անկման հետ:
«Ոսկե արշալույս»-ը համարվում է նեոնացիստական կուսակցություն, սակայն հարցումները ցույց են տալիս, որ այն երրորդ տեղում է իր հեղինակությամբ: