|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին առաջատար ֆուտբոլիստ` բրազիլացի Ռոնալդինիոն ուրախ է, որ իր հայրենակիցը՝ Նեյմարը, կարիերան շարունակելու է հենց այդ ակումբում:
«Շատ հաճելի կլինի Նեյմարին տեսնել «Բարսելոնա»-ում: Այն լավագույն ակումբներից է աշխարհում և հանդես է գալիս բարձր որակի առաջնությունում: Անկասկած, Նեյմարը հանգիստ կամբողջանա թիմի հետ: Նա այնպիսի ֆուտբոլիստ է, ով հանգիստ կարող է դառնալ լավագույնն աշխարհում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Երկար բանակցություններից հետո Նեյմարը վերջապես համաձայնության եկավ կատալոնական «Բարսելոնա»-ի հետ: Սակայն այս կապակցությամբ բրազիլացին ոչ մի մեկնաբանություն դեռ չի արել: