|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մայիսի 16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը մոտ 50 միլիոն դրամ պարտք է եղել Գեղարքունիքի մարզի բնակիչներին, որոնցից կարտոֆիլ է մթերել: Ընկերության պահեստների հրդեհից հետո տնօրինությունը անելանելի վիճակում է, ու դեռ պարզ չէ, թե ինչպես կարող են վերադարձնել գյուղացիների պարտքերը: Մինչեւ ընկերության հրդեհվելը «Սպայկա»-ն խոստացել էր քիչ-քիչ մարել գումարը:
Երեկ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ընկերությունը մարում է գյուղացիների պարտքը: «Այժմ 9.5 միլիոն դրամ է մնացել»,-նշել է թերթի զրուցակիցը: «Ժողովուրդ»-ը պարզել է նաեւ, որ «Սպայկա»-ն 7 համայնքի բնակիչների դեռ պարտք է: