|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իտալիայում գրեթե համոզված են, որ հաջորդ մրցաշրջանում իտալական «Միլան»-ը կգլխավորի ակումբի նախկին ֆուտբոլիստ Կլարենց Զեեդորֆը, իսկ ակումբի գործող մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կտեղափոխվի «Ռոմա»: Այս առիթով «Միլան»-ի երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք չեն ցանկանում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Զեեդորֆին, քանի որ վերջինս մարզչական պրակտիկա չունի:
Football Italia-ի փոխանցմամբ` անցած գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների, ովքեր պարզել էին պաստառ, որի վրա գրված էր.«Զեեդո՞րֆ:Ո'չ, շնորհակալություն»:
Միևնույն ժամանակ` Corriere dello Sport-ի հավաստմամբ, «Միլան» կարող է վերադառնալ նաև լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին, և ստանձնել ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: