|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վստահ է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում իր թիմը առավելության կհասնի «Բորուսիա»-ի նկատմամբ:
«Ես տպավորված եմ նրանով, թե ինչպես «Բորուսիա»-ն հաղթահարեց «Ռեալ»-ի արգելքը, բայց մենք պարտավոր ենք մտածել միայն մեր մասին: Պարզապես մենք ուժեղ ենք «Բորուսիա»-ից: Եթե լիարժեք պատրաստված լինենք, միանշանակ կհաղթենք: Մենք լավ ուսումնասիրել ենք բորուսիացիներին: Նրանք հրաշալի են պաշտպանվում և հիանալի թիմ ունեն: Այնուամենայնիվ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի տիտղոսը բերենք Մյունխեն»,- Ռիբերիի խոսքեր է մեջբերում Goal.com-ը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին: